Անցնել բովանդակությանը

Դիպուկների մրցույթ՝ նոյեմբերի 21–22․ գրանցումը բաց է

ARMPRF-ը նոյեմբերի 21–22-ին կազմակերպում է երկօրյա մրցույթ դիպուկների համար։ Մրցույթը կանցկացվի Ազատազէնի Երևանի հրաձգարանում։ Գրանցումն արդեն բաց է, իսկ մրցումների կարգը հրապարակված է։

ARMPRF

ARMPRF-ի մրցույթների կոլաժ՝ հրաձիգը նշան է բռնում սյան վրայից, հրաձիգը պատնեշից, հրաձիգը տակառների վրայից և մրցավարները դիտադիտակների մոտ

Ով կարող է մասնակցել

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր չափահաս քաղաքացիները։ Անհրաժեշտ է՝

  • հրացան .223 Rem-ից մինչև .338 Lapua Mag ներառյալ տրամաչափի,
  • օպտիկական նշանոց հրացանի վրա,
  • գրանցում ստորև բերված ձևաթղթով,
  • մասնակցության վճար՝ 10.000 դրամ։

Գրանցում

Գրանցումն արդեն բաց է։

Գրանցվել մրցույթին →

Տեղերը սահմանափակ են, մի թողեք վերջին շաբաթվան։

Մրցումների կարգ

Մրցումների ամբողջական կարգը՝ վարժությունները, գնահատումը, անվտանգության կանոնները և վարքականոնները, հրապարակված է։ Խնդրում ենք մասնակցելուց առաջ ուշադիր կարդալ այն։

Կարդալ մրցումների կարգը →

Մրցույթը բաղկացած է ընտրական և 6 մրցութային փուլերից։ Ընտրական փուլի միավորները զրոյացվում են, իսկ 1–6 փուլերի միավորները գումարվում են․ հաղթում է ամենաբարձր հանրագումար ունեցողը։ Յուրաքանչյուր խոցում՝ 1 միավոր (Փուլ 1-ում՝ 1 կամ 2), չօգտագործված փամփուշտները համարվում են վրիպում, իսկ հերթականության խախտումից հետո խոցումները չեն հաշվվում։

  • Ընտրական փուլ — 100 մ, պառկած, թղթային թիրախներ։ 2 փորձնական + 6 մրցութային կրակոց, 3 րոպե, առավելագույնը 60 միավոր։ Հաջորդ փուլ են անցնում լավագույն 24 մասնակիցները։
  • Փուլ 1․ «Փունջ» — ≈300 մ, պառկած, թղթային թիրախ։ 4 կրակոց, 60 վայրկյան։ Կարմիր գոտի (5 սմ)՝ 2 միավոր, կապույտ (15 սմ)՝ 1, առավելագույնը 8։
  • Փուլ 2․ «Աստիճան» — ≈500 մ, 25×25 սմ գոնգ։ Աստիճանաձև պատվարի 4 հենարանից՝ վերևից ներքև, 2-ական կրակոց։ 8 կրակոց, 99 վայրկյան։
  • Փուլ 3․ «Black Jack» — ≈460 մ, պառկած, 6 գոնգ՝ 30-ից 5 սմ։ Մեծից փոքր, հաջորդին անցնում ես միայն նախորդը խոցելուց հետո։ 6 կրակոց, 70 վայրկյան։
  • Փուլ 4․ «Տանիք» — տանիքանման թեք հարթակից, 8 գոնգ ≈300, 600, 400 և 700 մ-ի վրա։ Յուրաքանչյուր թիրախին՝ 1 կրակոց, սահմանված հերթականությամբ։ 8 կրակոց, 99 վայրկյան։
  • Փուլ 5․ «Կոճղեր» — 4 գոնգ ≈350 և ≈280 մ-ի վրա, երկու դիրքից՝ ≈75 սմ և ≈60 սմ բարձրությամբ կոճղերից։ Յուրաքանչյուր դիրքից՝ 4 կրակոց։ 8 կրակոց, 99 վայրկյան։
  • Փուլ 6․ «Հեռահար խոցումներ» (եզրափակիչ) — պառկած, գոնգեր ≈800, 900 և 1000 մ-ի վրա, սահմանված հերթականությամբ։ 8 կրակոց, 99 վայրկյան։ Հավասար միավորների դեպքում առաջին տեղի համար անցկացվում է հավելյալ փուլ ≈500 մ-ի վրա. հաղթում է թիրախը 4 անգամ առաջինը խոցողը։

Մասնակցին անհրաժեշտ է ունենալ 80–100 փամփուշտ, աչքերի և ականջների պաշտպանիչ միջոցներ, զինվորական կամ սպորտային համազգեստ և եղանակին համապատասխան հագուստ։ Թույլատրվում են նեցուկներ, բարձիկներ, հեռաչափ, հողմաչափ, բալիստիկ հաշվիչ և այլ պարագաներ։

Հարցե՞ր ունեք․ կապվեք մեզ հետ։

Առնչվող նյութեր

#announcement#community

ArmPRF-ի տարեկան ժողովը

Ժողովում որոշվեցին մոտակա անելիքները և քննարկվեցին անդամագրության հետ կապված հարցերը։

Կարդալ ամբողջը →