ARMPRF-ը դարձավ Միջազգային ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայի անդամ
Հայաստանի ճշգրիտ հրաձգության ֆեդերացիան ընդունվեց IPRF-ի կազմ։ Սա բոլորիս հաղթանակն է։
ARMPRF

Սիրով ու մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք բոլորիդ, որ Հայաստանի ճշգրիտ հրաձգության ֆեդերացիան այսօր դարձավ Միջազգային ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայի անդամ։
Սա բոլորիս հաղթանակն է։
Դառնալով միջազգային ֆեդերացիայի մաս՝ բազում նոր դռներ ու աճելու հնարավորություններ են բացվում մեր երկրում այս սպորտաձևի համար։


