Դիպուկահարների համազգային մրցույթ 2025․ Արմեն Բաբայանը երկրորդ տեղում
2025 թվականի դիպուկահարների համազգային մրցույթի պատվավոր տեղերում ֆեդերացիայի անդամներն էին։ Երկրորդ տեղում՝ Արմեն Բաբայանը։
ARMPRF

2025 թվականի դիպուկահարների համազգային մրցույթից ամենահատկանշականը, որ պատվավոր տեղերում մեր Ֆեդերացիայի անդամներն էին։
Երկրորդ տեղում էր Արմեն Բաբայանը՝ մասնագիտությամբ տնտեսագետ, «Գրանդ Քենդի» ընկերության տնօրենը։ Ինչպես ինքն է նշում, կրակում է մանուկ հասակից՝ պարսատիկից մինչև Victrix, Sako։ Բազմամյա հրաձգության փորձն ու աշխատասիրությունը թույլ տվեցին գլխավորել մրցաշրջանի ամբողջ ընթացքում։
Շնորհավորելով մեր սիրելի թիմակցին՝ մեջ ենք բերում իր կոչը․ հույսը դրեք ձեր զենքի, պատրաստակամության ու պատրաստվածության վրա, խաղաղությունը կպահպանվի միայն այդպես։


