Ֆեդերացիայի ներքին մրցումը՝ մայիսի 17-ին
Ընկերական մթնոլորտ, հովանավորների մրցանակներ և հյուրեր Վրաստանի ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայից։
ARMPRF

2025 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայի ներքին մրցումը։
Մրցումն անցավ ընկերական, ջերմ մթնոլորտում։ Հաղթողները պարգևատրվեցին մրցույթի հովանավորներ BallistiQ-ի և «Զինվիր» ընկերության կողմից տրամադրված մրցանակներով։
Մրցմանը հյուրընկալվել էին նաև Վրաստանի ճշգրիտ հրաձգության ֆեդերացիայի մարզիկները։
Ֆեդերացիան կարևորում է մրցումների դերը սպորտի զարգացման գործում և հանձնառու է այն դարձնել պարբերական։


